Լուրեր
Արցախի մեծ մասի հանձնումը ստորագրել են Երևանում, ըստ այդմ Արցախի հարցի առնվազն չհանձնման գործընթացի սկիզբը նույնպես պետք է իրականացվի Երևանում. Դերզյան
06.05.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1. Նշվում է, որ երթի մասնակիցների թիվը նվազում է.
Իրականում բոլոր նրանք, ովքեր հետևում են երթերին և հանրահավաքներին, կնկատեն, որ մարդկանց հոսքը ոչ միայն չի նվազում, այլ նաև ավելանում է:
Նվազման դեպքում ոստիկանությունը հազիվ թե ուժ կիրառեր ցուցարարների նկատմամբ
2.Նշվում է, որ ընդդիմությունը ահաբեկչության էր պատրաստվում, շենքեր պետք է գրավեր և այլն...:
Բոլորդ էլ ականատես եղաք, որ նման բան չկա և դրա մասին նաև խոսվեց, որ մենք չենք պատրաստվում որևէ շենք գրավել:
3.Նշվում էր, որ ցուցարարները զինված են
Վստահեցնում եմ ձեզ, որ նման բան չկա, իսկ լինելու դեպքում Փաշինյանի իշխանությունը մեկ րոպե անգամ չէր հապաղի շարժումը տապալելու համար:
4.Նշվում է, որ հանրահավաքին գումար է բաժանվում:
Նման բան փաստող գեթ մեկ տեսանյութ չկա: Ոչ մի գումար ժողովրդի լեզվով ասած չի ֆռում: Որ ֆռար՝ հաստատ ոչ մեկ չէր զլանա և դրա ապացույցները կներկայացվեր: Իշխանության ղեկին ի վերջո իրենք են:
5.Նշվում է ցուցարարների ագրեսիայի մասին
Որպես երթերի ակտիվ մասնակից փաստում եմ՝ քաղաքացիների սուլոցները և արձագանքները հիմնականում եղել են այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց պահել են նիկոլաբարո՝ միջնամատ ցույց տվողներից մինչև հայհոյանք օգտագործողներ: Նման սադրիչների նկատմամբ արձագանքը ավելի քան համաչափ է:
6.Նշվում էր, որ Արցախից իբրև թե ավտոբուսներով մարդիկ են գալիս: Դա հերքվեց անձամբ Արցախի ԱԱԾ-ի կողմից: Գլոբալ առումով Արցախի ժողովուրդը ունի բոլոր իրավունքները գալու մեր հանրահավաքներին ու առհասարակ ցանկացած մեկը, ում տունն ու հողը այս կապիտուլյանտը պատրաստվում է հանձնել:
7.Գնացեք Արցախը էդքանով պահեք- էժան թեզը
Արցախի մեծ մասի հանձնումը ստորագրել են Երևանում, Արցախի ամբողջական հանձնման մասին հայտարարությունը և գործընթացի պատրաստակամությունը հնչել է Երևանում, ըստ այդմ Արցախի հարցի առնվազն չհանձնման գործընթացի սկիզբը նույնպես պետք է իրականացվի Երևանում: Ի դեպ, ցույցին ներկա են բազմաթիվ մարդիկ, ովքեր մասնակցել են Արցախի տարբեր պատերազմներին՝ ողջ առողջ կանգնած մարդկանցից մինչև հաշմանդամություն ձեռք բերած մեր հայրենակիցներ»: