Լուրեր

5000 երիտասարդ կյանքեր զոհած կապիտուլյանտի համար, դաժան ծեծելու հրամանն ի՞նչ է, որ չտա»․ Արտալ Զաքարյանը՝ ոստիկանների վայրագությունների մասին

02.05.2022

ՀՀԿ ԳՄ անդամ  Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․

«Դիմակավորված ոստիկաններ, կեցցե´ք: Այսօր ձեզ պահեցիք իսկական վայրագի պես: Փողոցում խաղաղ անհնազանդության ակցիա անող, իր հայրենիքն ու նաև ձեզ հարգող երիտասարդներին` ձեր դաժանությամբ շատ լավ ծեծեցիք: Ապրե´ք դուք: Ուղակի իմացեք, որ նրանց մեջ են պատերազմ անցած, հայրենիքի վաղվա օրվան հավատացող, իր ապագան անվտանգ ու ամուր Հայաստանում տեսնող և դրա համար պայքարող իսկական հայորդիներ:

 
 
Նրանցից շատերը ձեր զավակների հասակակիցներն են: Սա ասում եմ, որ հաջորդ անգամ ավելի դաժան լինեք նրանց նկատմամբ: Ձեզանից թուրքերն անգամ սովորելու բան ունեն:
 
Պարզ է, որ Նիկոլի անունից էիք հարվածում երիտասարդներին: 5000 երիտասարդ կյանքեր զոհած կապիտուլյանտի համար, դաժան ծեծելու հրամանն ի՞նչ է, որ չտա:
Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում դեմքները բաց, պարզ ճակատով, ուսադիրը պատվով կրող, աչքերի մեջ հայրենասիրություն և թախիծ արտահայտող իսկական ոստիկաններին: Շնորհակալ եմ ձեզ տղերք, այս անձրևին անգամ, ձեր օրինապահ ու մարդասիրական ծառայությունը բարեխիղճ կատարելու համար:
Մերոնք որևէ ոստիկանի առիթ չեն տվել ու չեն տալու` բիրտ ուժ կիրառելու համար»:
 
 

← Վերադառնալ ցուցակին