Լուրեր
«Հարգելի՛ դեսպաններ, այսօրվա կադրերն էլ չեք տեսե՞լ․ Ի՞նչ էիք անում՝ «կապուչինո» էիք խմո՞ւմ, ընդունելությունների էիք մասնակցո՞ւմ»․ Աշոտյան
02.05.2022

ՀՀԿ Փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․
«Ուզում եմ հրավիրել Հայաստանում այն դեսպանատների ուշադրությունը, որոնք սիրում են «լոլոներ» կարդալ խոսքի իրավունքի, ազատությունների և մնացյալի մասին:
Հարգելի՛ դեսպաններ, դեսպանատներ, այսօրվա կադրերն էլ չեք տեսե՞լ:
Ի՞նչ էիք անում՝ «կապուչինո» էիք խմո՞ւմ, ընդունելությունների էիք մասնակցո՞ւմ:
Պահանջում եմ դեսպանատների կարծիքը լրագրողների, բերման ենթարկվածների նկատմամբ իրականացված բռնությունների և առհասարակ այս փաստի նկատմամբ»: