Լուրեր
«Իրավապահ մարմիններին հորդորում եմ զբաղվել իշխանության քարոզչախմբերի՝ բռնությունների, բախումների մասին տեղեկություններ տարածողների հարցով». Տիգրան Աբրահամյան
01.05.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Օդում կախված» լուրերի ոճի մեջ հայտարարություններ անելուց առաջ, իրավապահ մարմիններին հորդորում եմ զբաղվել իշխանության քարոզչախմբերի՝ բռնությունների, բախումների մասին տեղեկություններ տարածողների հարցով, երկրորդ, կանխել արցախցիների մասին վիրավորական, սպառնալիք պարունակող, թրքահաճո գրառում-հայտարարությունները»: