Լուրեր

Ստախոսների եւ հայրենադավների վարչախումբը խուճապի մեջ է. Մարգարիտ Եսայան

01.05.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայեր, ստախոսների եւ հայրենադավների վարչախումբը խուճապի մեջ է․․.դա է պատճառը, որ ինչ ախմախություն ասես չեն բստրում․․․Դուք ականատեսն ու մասնակիցն եք, որ մեր հանրահավաքները, երթերը ցայսօր եղել են խաղաղ, հանգիստ եւ այսօր նույնպես լինելու է այդպես, մենք ընտանիքներով, երեխաների, թոռների, մեր քույրերի եւ եղբայրների հետ դուրս ենք գալիս մեր հարազատ քաղաքի փողոցներ եւ հրապարակներ․․.

Մի լսեք դավաճան-մարդասպանի մանկլավիկների ստերը, եւ հենց իրեն՝ սրիկային մի լսեք․․Նրա բերանից ե՞րբ եք դուզ խոսք լսել, որ հիմա, երբ իր վերջին ժամերն են, դուզ խոսք ասի․․Նա ստախոսությամբ եկավ եւ ստերով էլ հեռանում է․․Չկասկածեք․․․Եկեք եւ կանգնեք իմ կողքին․․․»:

← Վերադառնալ ցուցակին