Լուրեր
Հերիք է բախումներով վախեցնեք ու շանտաժ անեք. Շարմազան
01.05.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերիք է բախումներով վախեցնեք ու շանտաժ անեք։
Մենք բացառապես խաղաղ անհնազանդության օրինական գծի մեջ ենք մեր պայքարն իրականացնելու։
Ցանկացած սադրանք նշանակելու է ռեժիմի պրովոկացիան։
Հայաստանում քաղաքացիական բախումներ կարող են ցանկանալ թուրքերը, ադրբեջանցիներն ու թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկողները։
Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, ապա մեզ պետք է ուժեղ, միասնական,ազգային ու առանց կապիտուլյանտի Հայաստան»։