Լուրեր

«Դու մի ողջ սերնդի մահի պատճառներից մեկն ես դարձել, հասկանո՞ւմ ես». Էդուարդ Շարմազանով

30.04.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր երկրի վրա թափված աղետի գլխավոր դերակատարներներից մեկը դու ես՝ կապիտուլյանտ, մյուս երկուսը՝  էրդողանն ու ալիեւը։

 
 
Պատերազմը բերել ես դու։
 
Պարտությունը բերել ես դու։
 
 
Հադրութ, Շուշի, Թալիշ ու Մատաղիս տվել ես դու։
 
Սուտը բերել ես դու։
 
Ատելությունը բերել ես դու։
 
Մահ բերել ես դու։
 
Դու մի ողջ սերնդի մահի պատճառներից մեկն ես դարձել, հասկանո՞ւմ ես։
 
Դու ոչ թե ղեկավար,այլ մահի ու աղետի խորհրդանիշ դարձար»:

← Վերադառնալ ցուցակին