Լուրեր

Մենք մեր խոսքի տերն ենք եղել, ոչնչի առաջ կանգ չենք առնելու․ Աննա Մկրտչյան

28.04.2022

 Հավաքական առումով ասած ընդդիմությունը հիմա ապացուցում է, որ երբ ամիսներ շարունակ ասում էր, որ գործիքակազմի ու միջոցների մեջ տարանջատում չի դնելու, օգտագործվելու են բոլոր գործիքները՝ անհայրենիքներին վռնդելու համար՝ ավելի քան համոզվել ենք․ այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ընդդիմության հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

 
«Հայ հասարակության մեջ կա կոնսենսուս, որ այս մարդկանցից որևէ մեկը կանգ չի առնելու՝ իր աթոռը պաշտպանելու համար։ Ցավում եմ իհարկե, բայց երեկ չէ առաջին օրվա նույն պատահարը խոսում է նրա մասին, թե որքան է այս մարդը հայից վախենում, այսինքն ինքն իր հարյուրավոր «ախրանիկներով» պարփակված պատրաստ է գնալ ամեն ինչի, միայն իր աթռը պահի, հիմա միայն այդ խնդիրն է դրված։ Այդ աթոռը պահելու համար պետք կլինի Հայաստանը մի քանի անգամ աճուրդի հանի, մաս-մաս կվաճառի թե միանգամից կապիտուլյացիա կստորագրի թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքով և կետերով՝ իր համար տարբերություն չկա։
 
 
Մեր փողոցային պայքարը հիմա պատգամավորների ներգրավվածությունը ընդդիմադիր այս պայքարում, խոսում է նրա մասին, որ մենք մեր խոսքի տերն ենք եղել, ոչնչի առաջ կանգ չենք առնելու, ունենք հստակ գիտակցում, հանրության հետ կոնսենսուս, որ սրանք դավաճան են, դավաճանի հետ պայքարելը դժվար է, հեշտ չի լինելու, բայց մենք մինչև վերջ գնալու ենք»,-ասաց Աննա Մկրտչյանը։
 
 
 
Նա նաև նշեց, որ երբ կառավարության շենքին երեք մարդ են մոտենում՝ միանգամից 45-60 ոստիկան ու «բերետավոր» են բերում, միայն իրեն պաշտպանելու համար։
 
 
«Եթե իրեն թվում է, որ ինչ-որ զուգահեռներ կարող է անցկացնել 2018 թվականի այն անմեղսունակության հետ, որ ինքն էր կազմակերպել՝ կհիշեցնեմ՝ դագաղներ, ծաղկեպսակներ․․․ տեսնում եք, որ ըննդիմության հավաքներին միայն Արցախի ու Հայաստանի դրոշներն են, պետականություն ունենալու, մեր սահմանադրական իրավունքը ապրելու ՀՀ-ում և ոչ թե ինչ-որ թրքահպատակ տարածքում՝ սրա մասին է խոսում, իսկ ինչ վերաբերում է իր վարքագծին ու այն բոլոր ստերին, որ ինքը հորինեց հայ հանրության համար, որպեսզի գա ու մնա իշխանության՝ 3-4 տարվա ընթացքում ամբողջությամբ ջարդվեց»,-ասաց Աննա Մկրտչյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին։
 
 
 
Իրավաբան.net

← Վերադառնալ ցուցակին