Լուրեր
«Այս իշխանության քայլերն անխուսափելիորեն տանում են ոչ միայն տարածքային նոր կորուստների, այլ նոր պատերազմի». Տիգրան Աբրահամյան
26.04.2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս իշխանության քայլերն անխուսափելիորեն տանում են ոչ միայն տարածքային նոր կորուստների, այլ նոր պատերազմի։
Մեր պայքարն ու իշխանության փոփոխությունը կանխելու կամ նվազագույնին է հասցնելու պատերազմի հավանականությունը և մեր ժողովրդի համար բնականոն զարգացման հնարավորություն ստեղծելու»։