Լուրեր

ՀՀԿ երիտասարդները իրազեկման ակցիա իրականացրին Երևանի մի շարք բուհերում

26.04.2022

ՀՀԿ երիտասարդները իրազեկման ակցիա են իրականացնում Երևանյան բուհերում։ Վաղ առավոտից նրանք շրջում են Երևանի տարբեր համալսարաններում և ուսանողներին կոչ անում միանալ պայքարին, մասնավորապես, նրանք արդեն հասցրել են լինել՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Երևանի պետական համալսարանում (Սև շենք), Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։

 

Իրազեկման ակցիայի ընթացքում նրանք տարբեր կոչեր էին անում, մասնավորապես, «ուսանող, միացի'ր», «առանց Նիկոլ Հայաստան», «Արցախ ոտքի', Հայաստան ոտքի'», «ուսանող ոտքի'» և այլն։

 
 

Լուսանկարները և տեսանյութը՝ ստորև․

 

 

antifake.am

← Վերադառնալ ցուցակին