Լուրեր
Այս երկիրը տեր ունի. Աշոտյան
26.04.2022
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս երկիրը տեր ունի։
Այս երկիրը ազգային շահը առաջ մղող գործիչներ ունի։
Եվրոպական Ժողովրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։
Մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Մենք վերահաստատում ենք Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։
Մենք միանում և վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությանը` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար։
Մենք Թուրքիային հրավիրում ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների՝ ճանաչելու և դատապարտելու Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև առերեսվել սեփական պատմությանը՝ մարդկության դեմ այդ նողկալի ոճրագործության զոհերի հիշատակը հարգելու միջոցով։
Մենք խորապես հավատում ենք, որ նման քայլը կնպաստի երկարատև խաղաղությանը, կայունությանը և մարդու իրավունքներին ողջ տարածաշրջանում»։