Լուրեր

«Ավելի լավ է մարդ չապրի, քան թուրքի շպրտած «կզած խաղաղության» մեջ «ապրի»». Էդուարդ Շարմազանով

25.04.2022

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․

«Ավելի լավ է մարդ չապրի, քան թուրքի շպրտած «կզած խաղաղության» մեջ «ապրի»։

 
Չավուշօղլուն իր ժեստով պարզ ասում է՝ հայեր, ձեզ շարունակելու ենք մորթել, եթե մեզ չենթարկվեցիք, իսկ կապիտուլյանտները թուրքերից «դրական ազդակ» են տեսնում ու «խաղաղություն-խաղաղություն» են գոռում։
 
Արա, որտե՞ղ եք տեսել խաղաղություն դահիճի ու զոհի միջեւ։
 
Նույնիսկ թշնամին իր հակառակորդի մեջ արիությունն ու հայրենապաշտությունն է հարգում ու ոչ՝  կույր աթոռապաշտությունը։
 
Խաղաղություն կնքում են արժանապատիվների հետ, այլ ոչ պաշտոնի համար սեփական ազգային շահն ուրացողի հետ։
 
Դուք գիտեք միայն ատել սեփական ազգի հերոսական էջերն ու սպասարկել թուրք-ադրբեջանական օրակարգը։
 
Մարդ մի անգամ է ապրում…
 
Պետք է ձգտել ապրել մարդու, այլ ոչ … նման։
 
բելն ո՞վ է, որ Հայկին հաղթի…»։

← Վերադառնալ ցուցակին