Քաղաքացիական հագուստով «ոստիկանները» ծեծելով բերման են ենթարկել իրենց հայրենիքում ապրել ցանկացող հայերին. Աննա Մկրտչյան
25.04.2022
ԱԺ «Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ քաղաքացիների վնասվածքներն ու կապտուկներն են։ Քաղաքացիական հագուստով «ոստիկանները» ծեծելով բերման են ենթարկել իրենց հայրենիքում ապրել ցանկացող հայերին։
ՀՀ քաղաքացու ամեն կապտուկի համար, ամեն վայրագության համար անհայրենիք նիկոլից նոր պարգևավճար ու մեդալ ակնկալող որևէ մեկն անպատիժ չի մնալու»։