Լուրեր
7 տարի առաջ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի գլոբալ ֆորումով համոզում էինք աշխարհին. Արտակ Զաքարյան
23.04.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«7 տարի առաջ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի գլոբալ ֆորումով համոզում էինք աշխարհին, որ մարդկության դեմ գործած հանցանքները մոռացության չի կարելի մատնել և պետք է դատապարտվեն:
Այսօր մեր խորհրդարանը զավթած ՔՊ ական կապիտուլյատներին համոզում ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դուռ է բացելու հայ ժողովրդի նոր ցեղասպանության ու հայրենազրկման համար:
Որտեղ էինք, և ուր հասանք...»: