Լուրեր
«Ներքին թուրք» Եռաբլուրը դարձրեցիր երկրորդ Ծիծեռնակաբերդ. Աշոտյան
23.04.2022

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ, այսօր եւ վաղը հայ ժողովուրդը ոգեկոչելու է իր նահատակների հիշատակը։
Իսկ հետո գալու է քո հետեւից։
Որովհետեւ դու հին ցավին գումարեցիր նորը։
Որովհետեւ առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը։
Որովհետեւ նախնիների ոսկորներին ավելացրեցիր երիտասարդների աճյուններ։
Որովհետեւ որպես «ներքին թուրք» Եռաբլուրը դարձրեցիր երկրորդ Ծիծեռնակաբերդ»։
