Լուրեր
«Նիկոլը լավ գիտի ու դա անում է դիտավորությամբ». Կարեն Ավագյան
21.04.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլը լավ գիտի ու դա անում է դիտավորությամբ։ Դիտավորությամբ փչացնում է ամեն ինչ ու իր շրջապատում բոլորին։ Ոչնչացնում ամեն դրականը։ Երկիրը, մարդկանց, հիշատակի օրերը, տոները կարևոր չէ։ Նրան պետք է հաղթանակները չեզոքացնել, հիշատակները ուրանալ, մարդկանց դարձնել ոչնչություն։
Այս փաստն ամեն օր ամրապնդվում է նոր դրվագներով, իսկ պատճառը մարդատյացությունն է ու անհայրենիք լինելը։
Ցուցաբերենք վճռականություն։ Թույլ չտանք այլևս մոտ գալ մեր երկրին, մեր տոներին, մեր հիշատակներին ու մեզ»։