Լուրեր

Երկու տարի առաջ այս օրը ՌԴ ԱԳ նախարարը բացահայտեց, որ դավաճանը մեզ խաբում է․ Արմեն Աշոտյան

21.04.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

 
 
«Երկու տարի առաջ այս օրը ՌԴ ԱԳ նախարարը բացահայտեց, որ դավաճանը մեզ խաբում է, որ բանակցություններ է վարում, որ կա բանակցային փաստաթուղթ։
 
Պատերազմը մոտենում էր, Արցախի եւ Հայաստանի շուրջ օղակը սեղմվում էր, իսկ Նիկոլը դեռ շարունակում էր ստել, ՍԴ զավթել, պինցետով վիրուս բուժել ու տակից թուրքերի առաջ լայն բացել մեր Հայրենիքի դարպասները։
 
 
Մինչեւ պատերազմ մնացել էր 5 ամիս, 5 000 լույսի պես տղերք դեռ շնչում էին, ապրում էին, սիրում էին ու … սիրված էին հողի վրա, ոչ թե հողի տակ»։

← Վերադառնալ ցուցակին