Լուրեր
«Եթե Մոսկվայում է այս մարդն օրը ցերեկով ստում, պատկերացնո՞ւմ եք՝ Երևան վերադառնալուց հետո ինչ «հեքիաթներ» է պատմելու»․ Շարմազանովը՝ Փաշինյանի մասին
20.04.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կապիտուլյանտը ՌԴ Պետական Դումայում ասում է՝ Պուտինի հետ հանդիպմանը վերջնական համաձայնության ենք եկել Լեռնային Ղարաբաղի և այլ հարցերի շուրջ։
Կարդացեք երեկվա Պուտին-Փաշինյան հայտարարությունը.
Արցախի կարգավիճակի մասին՝ ոչ մի խոսք։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին՝ ոչ մի բառ։
Արցախի խնդրի վերջնական կարգավորման մասին՝ էլի ոչ մի խոսք։
Եթե Մոսկվայում է այս մարդն օրը ցերեկով ստում, պատկերացնո՞ւմ եք՝ Երևան վերադառնալուց հետո ինչ «հեքիաթներ» է պատմելու»։