Լուրեր

«Եթե Նիկոլի փոխարեն վարչապետ լիներ «դռիկ Խչոն» կամ «սադի Գոքորը»…». Արտակ Զաքարյան

20.04.2022

 ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլի անիմաստ այցի մասին` հակիրճ:

 
Նախ եթե չլիներ ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30 ամյակը, Նիկոլը ծոծրակը կտեսներ բայց պաշտոնական այցի հրավեր չէր ստանա: Այնպես, ինչպես չորս տարի շարունակ ՌԴ-ն պաշտոնական այցի հրավեր չէր տալիս Նիկոլին (Սերժ Սարգսյանը միայն 2017թ. չորս անգամ պաշտոնական այց է իրականացրել ՌԴ): Ծանոթանանք այցի ընթաքում ընդունված համատեղ հայտարարությանը.
 
1. Հայտարարության 1-ից մինչև 21-րդ կետերը նախորդ 30 տարիներին երկկողմ իրականացրած ոլորտային աշխատանքների կարևորությունների մասին է: Եթե Նիկոլի փոխարեն վարչապետ լիներ «դռիկ Խչոն» կամ «սադի Գոքորը», միևնույն է այդ ձևակերպումները տեղ էին գտնելու տեքստում:
 
2. 22-րդ և 23-րդ կետերը վերաբերում են միայն Ռուսաստանին, որովհետև Նիկոլն այն աստիճան է կործանել մեր երկիրը, որ նույնիսկ տարրական մակարդակով ի վիճակի չենք անվտանգային որևէ միջոցառում ինքնուրույն իրականացնել կամ հանձառնել:
 
3. 24-րդ կետը տարածաշրջանի կայունության, ռուսական խաղաղարար առաքելության, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունների և Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավորման մասին է: Նիկոլն իրեն նեղություն չի տվել ոչ Արցախի կարգավիճակի և ոչ էլ ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի մասին որևէ հիշատակում անել:
 
4. Փոխարենը` 25-րդ և 26-րդ կետերով Նիկոլը կարևորել է Ադրբեջանի և Թուրքիայի համար շահավետ երկաթուղիների կառուցումը, ինչպես նաև արագացրել Արցախն Ադրբեջանի կազմ փոխանցող` սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան:
 
5. Հայտարարության 27-րդ կետով Նիկոլը որոշել է Ադրբեջանի շիա մոլլաների և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների միջոցով` կամուրջ կառուցել մեր և թշնամու միջև:
 
6. 28-րդ կետով Նիկոլը պայմանավորվել է տարբեր միջազգային խողովակներով ակտիվացնել Ադրբեջանի հետ կապերը: Եվ ոչ մի խոսք Հայաստանի օկուպացված տարածքների, գերիների վերադարձի, Արցախի դեմ շարունակվող ոտնձգությունների մասին:
 
7. Հայտարարության 29-րդ և 30-րդ կետերով Նիկոլը կարևորել է հայ-թուրքական հարաբերություններն ու «3+3» տարածաշրջանային ձևաչափը: Մի բան, որի վերաբերյալ ՀՀ կապիտուլյանտ կառավարությունը չունի ոչ մի պատկերացում, առավել ևս` հիմնավորում: Ոչ ոք չգիտի, թե դա ում է պետք:
 
Ինչպես տեսնում եք պաշտոնական այցից, մեր երկրի համար որևէ շոշափելի արդյունք կամ կոնկրետ ձեռքբերում գոյություն չունի: Ռուսաստանը հաջող կերպով իրացնում է իր շահերը, իսկ Հայաստանի շահերի համար պատասպանատու է բացառապես կապիտուլյանտ Նիկոլը: Նիկոլի պես ղեկավար ունեցող երկրին ամենալավ բարեկամն անգամ չի կարող օգնել, թշնամի էլ պետք չէ: Մեր թշնամին հերիք չէ տանից է, նաև իշխանության ղեկին է»։

← Վերադառնալ ցուցակին