Լուրեր
«Դա հակասում է Նիկոլ Փաշինյանի դավաճանական ուղերձներին և արյունոտ արցունքներին»․ Արմեն Աշոտյան
20.04.2022

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի մոսկովյան այցի արդյունքներից մեկն այն է, որ Համատեղ հայտարարության մեջ, այսպես կոչված, առանձին Հայաստանի եւ Ադրբեջանի «խաղաղության» պայմանագիր կնքելու հրատապության մասին որևէ բառացի հիշատակում չկա, ինչը հակասում է Նիկոլ Փաշինյանի դավաճանական ուղերձներին եւ արյունոտ արցունքներին:
Այս զգուշավոր դրական արդյունքը փաստացի Նիկոլի կողմից վարվող քաղաքականությանն հակառակ է»։