Լուրեր

Իշխանությունը հանրությանը շանտաժի է ենթարկում, թե բա գիտե՞ք՝ մենք գնանք խաղաղություն չի լինի․ Աբրահամյան

19.04.2022

 Իշխանությունը փորձում է ամեն գնով հանրությանը համոզել, որ իր հռչակած «խաղաղության դարաշրջանը» կենսունակ է և որ մյուս ուժերը միայն պատերազմ են բերելու։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 
 
 
«Սա հայտարարում է մի ուժ, ում պաշտոնավարման օրոք, 2020 թվականին, աղետալի 44-օրյա պատերազմ եղավ։
 
Սրա մասին խոսում է մի ուժ, ում օրոք, 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին Ադրբեջանը ներխուժեց Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղությամբ և օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը։
 
 
 
Խաղաղության առաջամարտիկի մասին խոսում է մի ուժ, ում օրոք, 2022 թվականին, Ադրբեջանը խախտեց նրա հետ ստորագրած համատեղ հայտարարությունը և առաջխաղացում ապահովեց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի նկատմամբ։
 
Ու այս ուժի ներկայացուցիչները հանրությանը շանտաժի են ենթարկում, թե բա գիտե՞ք, որ մենք գնանք խաղաղություն չի լինի։
 
 
 
Իսկ ձեր օրոք ե՞րբ է խաղաղություն եղել»,-գրել է նա։

← Վերադառնալ ցուցակին