Լուրեր

Արդեն շուրջ մեկ տարի է իմ հեռախոսի մեջ փորձում են տեղադրել «լրտեսող» վիրուսային ծրագրեր. Հայկ Մամիջանյան

18.04.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը  ֆեյսբուքյան իրի էջույ գրել է.

 
«Արդեն շուրջ մեկ տարի է իմ հեռախոսի մեջ փորձում են տեղադրել «լրտեսող» վիրուսային ծրագրեր։ Անվտանգության փորձագետների կարծիքով խոսքը գնում է Պեգասուս և մի շարք այլ ծրագրերի մասին։
 
 
Այս ստատուսը գրում եմ 2 նպատակով.
 
1. Պայքարի ընկերներիս համար, որ զգուշանան նման sms-ներից /կարող է գալ գամ նեյտրալ հասցեատերից` lurer, sale և այլն, կամ որևէ անծանոթ անունից՝ Edo, Armen եւ այլն, կամ ՁԵՐ ԿՈՆՏԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԻՑ։ sms-ների screenshot-երը կցված են։/
 
2. Այս գաղտնալսումը պատվիրողների համար.
 
Հո դուք մազոխիստ չե՞ք։ Միակ բանը, որ կկարողանաք այս եղանակով լսել, դա իմ ելույթների ու հարցազրույցների նույն մտքերն են՝ համեմված հատընտիր հայհոյանքներով։ Բարի «լսում»»։

← Վերադառնալ ցուցակին