Լուրեր

«Ոստիկանական համազգեստով մի խումբ անհասկանալի դեմքեր փորձում էին ինձ բերման ենթարկել». Տիգրան Աբրահամյան

17.04.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Artur Vanetsyan-ի կոչ-հորդորից հետո օպերայի հրապարակում եմ։ Այս ընթացքում մեծ թվով քաղաքացիների հետ եմ հանդիպել, բովանդակային զրույցներ ունեցել։
 
 
Բոլորի մտահոգությունները տարբեր ձևակերպումներով նույնն է՝ ինչպե՞ս հեռացնել այս իշխանություններին, ինչպե՞ս կանխել Արցախի և Հայաստանի անկումը։
 
 
Ճանապարհը մեկն է՝ մի կողմ թողնել նեղ անձնական շահերը և որքան հնարավոր է արագ համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ։
 
 
Հ.Գ. Ոստիկանական համազգեստով մի խումբ անհասկանալի դեմքեր փորձում էին ինձ բերման ենթարկել, երբ փորձում էի պաշտպանել մեր մի քանի քաղաքացու՝ ոստիկանական ուժի ապօրինի կիրառումից»։
 
 

← Վերադառնալ ցուցակին