Լուրեր
Որոշ չակերտավոր ԶԼՄ-ների պահարանները բացելու ժամանակը գալու է. Հայկ Դերզյան
17.04.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սկզբից Ազատություն ռադիոկայանը հակահայկական քարտեզ է հրապարակում, որի համար ներողություն խնդրում, ավելի ուշ արդեն 5 դրամանոց փիառշիկի շուստրիությամբ «Թուրքիայից եկած վարազի և շիրակզի խոզի սիրո պատմությունը պտուղներ է տվել» վերնագրով նյութ տեղադրում, որը արժանանալով մի շարք ռացիոնալ մարդկանց ոչ առօրյա բառապաշարին՝ փոխվում և դառնում այլ վերնագրով նյութ:
Նման էժան և զզվելի քարոզչությունը նոր չէ, որ պետք է բացահայտվի: Որոշ չակերտավոր ԶԼՄ-ների պահարանները բացելու ժամանակը գալու է:
Հատկապես նրանց, ում հրահանգված էր ավելի շատ շրջանառել կոռուպցիա բառը, քան օրինակ Արցախ, կամ ԼՂՀ»: