Լուրեր
Քայլը ձերն է՝ կամ արժանապատվորեն, կամ՝ վախկոտի պես․Մարգարիտ Եսայան
14.04.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իր վարչապետությունը մեր ժողովրդի գլխին մահակ դարձրած անձը երեկ հստակ եւ անթաքույց հրապարակեց իր քայլերը՝ ընդդեմ Արցախի եւ ընդդեմ ՀՀ-ի, ընդդեմ համայն հայության, ընդդեմ հայոց պատմության, հայի կերպարի, հայկականության եւ հայի հոգեկերտվածքի...
Մարդը հստակ ասաց՝ երկիրը տալիս է մեր դարավոր թշնամուն, ասաց՝ «քանդողը ես եմ, ո՞վ է շինելու», ինքը սուլթանհամիդաբար քանդեց ու քանդում է, ինքը երկրորդ անգամ բացեց տրոյական ձին եւ ի լուր աշխարհի ասաց՝ եկեք, վերցրեք, արեք ինչ ուզում եք, ու, միջազգային եվրոեւ արեւմտյան անձեր ողջունեցին այս ուրացողի քայլերը․․․Քանզի դրանց շահերի մեջ մենք խանգարող հանգամանք ենք դարձել...
Հիմա, սիրելի մարդիկ, հայեր Երեւանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, լոսերում եւ փարիզներում, հայեր, որ գիտեք ձեր ազգի պատմությունը, որ ծնել եք մոնթեներ եւ վազգեններ, թաթուլներ եւ տիգրանմեծեր, հայեր, որ ծնել եք թումանյաններ եւ նժդեհներ, հայեր, որ ծնել եք 44 օրյայի տղերքին, ապրլյանի հերոսներին, ուսանող տղերք ու աղջիկներ, դպրոցական երեխեք, որ հայոց պատմությանից, հայոց լեզվից ու գրականությւոնից հինգեր եք ստացել, բոլորդ, ձեր տատիկպապիկներով, հայրերով եւ մայրերով, հիմա, հերթը ձերն է՝ լուռ ու վախեցած մնալո՞ւ եք հլու գառ եւ դնելո՞ւ եք ձեր գլուխները էս սրիկաուրացողների սարքած զոհասեղանին, թե՝ ընդվզելու եք, հառնելու եք, Դավթի պես բարձրացնելու եք Թուր Կեծակին ու վերջապես, վերջապես, հիշելով ձեր ազգի պատմության իրոք հերոսական դրվագները, ծառս եք լինելու ընդդեմ դավաճանի, հուն հայի եւ հայության․․․
Քայլը ձերն է՝ կամ արժանապատվորեն, կամ՝ վախկոտի պես․․․»: