Լուրեր

Անհերքելի փաստեր,որ եւ հողեր հանձնելու,եւ հազարավոր զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. Շարմազանով

13.04.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Անհերքելի փաստեր,որ եւ հողեր հանձնելու,եւ հազարավոր զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։
Կապիտուլյանտն ԱԺ -ում ասում է՝ չեմ ընդունում,որ հանձնել եմ հողեր ,ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ՝ չհանձնելու մեջ։
 
Ո՞վ է Շուշին ու Հադրութը հանձնելու կապիտուլյացիան ստորագրել։
Ե՞ս, Հռոմի պապը՞, թե՞ Պապ թագավորը։
Հանձնել է Նիկոլ Վովայի Փաշինյանը։
Ինչու՞ եմ այդպես պնդում,ասեմ:
 
Քանի որ մինչեւ Նիկոլը որեւէ փաստաթղթով Շուշին ու Հադրութը, Թալիշն ու Մատաղիսը չէին անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ։
 
Մեր բանակցած բոլոր փաստաթղթերով այդ տարածքները մնալու էին Արցախի հայկական իշխանության վերահսկողության ներքո։
Դա ասել է եւ ՀՀ ԱԳՆ խոսնակը պատերազմից հետո,եւ ՌԴ նախագահ Պուտինը,եւ ինքը ՝Նիկոլը 2020-ի հոկտեմբերի 19-ին իմ ներկայությամբ։
 
Ըստ իրեն խոսք եղել է միայն 5 պլյուս 2 տարբերակի մասին։
Ուշադրություն՝ 7 չէ,այլ 5 պլյուս 2,որի արդյունքում նույնիսկ Լաչինն ու Քարվաճառն էին մնալու հայկական վերահսկողության տակ։
Այսինքն Նիկոլի հող հանձնելը վաղուց ապացուցված փաստ է,իսկ որ ինքն է զոհերի մեղավորը՝ ինքն էլ այսօր Աժ ամբիոնից խոստովանեց։
 
Հետեւաբար , եւ հողեր հանձնելու, եւ հազարավոր զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»:
 

← Վերադառնալ ցուցակին