Լուրեր
«Ժողովուրդը վերջնականապես ցույց կտա ձեզ ձեր տեղը` պատմության աղբանոցում»․ Հենրիխ Դանիելյան
12.04.2022

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ազգային ժողովի ամբիոնից հայերեն բառերով, բայց թուրքական տոնայնությամբ խոսացող իշխանությունը «Ֆաս» հրաման է կատարում, այս անգամ ոչ միայն ընդդիմության մասին հոխորտելով, այլ նաև` Արցախի դրոշի։
Ես հասկանում եմ ձեզ, որ ժողովրդի միասնականությունը և կոնսոլիդացիան ընդդիմության շուրջ` ձեզ համար նման է դիվահար մարդու գլխին Սուրբ ջուր լցնելու էֆեկտին։
Հայաստանում` մայրաքաղաքից սկսած, վերջացած ամենահեռավոր մարզով, ծածանվում է Հայաստանի և Արցախի դրոշը, և Հայաստանի ժողովուրդը վերջնականապես ցույց կտա ձեզ ձեր տեղը` պատմության աղբանոցում։
Հայկը երբեք չի՛ պարտվելու ոսոխ Բելին»։