Լուրեր
«Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսևորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը». Էդուարդ Շարմազանով
11.04.2022
ՀՀԿ ԳՄ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի Հանրապետության դրոշի տեղադրումը Երեւանի կենտրոնում ու մարզերում դրական երեւույթ է։
Սակայն Արցախի դրոշը հարգելու լավագույն դրսեւորումը կլինի կապիտուլյանտների հեռացումը։
Հակառակ պարագայում ամեն հրապարակում ու հայաթում էլ դրոշ տեղադրենք՝ անիմաստ է,քանի դեռ սրանք իշխանության են ու պատրաստ են առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրման խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։
Մասիսի վրա էլ տեղադրվել են Հայաստանի եռագույն դրոշներ,բայց դրանից Արարատը չի դարձել ՀՀ-ի անբաժան մաս։
Հետեւաբար, բոլորս պետք է հիշենք ՝ գլխավոր խնդիրը կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է»։