Լուրեր
«Սերգեյ Լավրովը փաստացի մեղադրեց Արեւմուտքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը քանդելու մեջ»․ Շարմազանով
08.04.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սերգեյ Լավրովը փաստացի մեղադրեց Արեւմուտքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը քանդելու մեջ։
ՌԴ-ն փաստացի վերահաստատեց՝ ռուս խաղաղապահները երկար են մտադիր մնալ Արցախում։
Ի հեճուկս Արեւմուտքի՝ Ռուսաստանը շարունակելու է առանցքային դերակատարում ունենալ Հարավային Կովկասում»։