Լուրեր

«Եթե դա այդպես է, ապա սա բացասական իմաստով նոր և բառիս բուն իմաստով ծայրահեղ վիճակ է ստեղծում Արցախի խնդրի շուրջ»․ Աշոտյան

08.04.2022

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը գոնե այս պահին փաստացի գոյություն չունի՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի գլոբալ դիրքորոշումների արդյունքում։

 
 
Եթե դա այդպես է եւ դիրքորոշումներն էլ վերջնական են, ապա սա բացասական իմաստով նոր եւ բառիս բուն իմաստով ծայրահեղ վիճակ է ստեղծում Արցախի խնդրի շուրջ»։

← Վերադառնալ ցուցակին