Լուրեր

Երեկ իրավապահ մարմինները հանրահավաքի մասնակցությունը ֆիքսել են ավելի քան 16.000 ՀՀ քաղաքացու. Կարեն Ավագյան

06.04.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երեկ իրավապահ մարմինները հանրահավաքի մասնակցությունը ֆիքսել են ավելի քան 16.000 ՀՀ քաղաքացու:
Այս քաղաքացիներից յուրաքանչյուրն ունի պահանջ ուղղված իր արժանապատվության վերականգնմանը:
Այս քաղաքացիներից յուրաքանչյուրի համար Հայաստանի ու Արցախի պետականությունները ամենաթանկն են:
Այս քաղաքացիներից յուրաքանչյուրը գիտի անառարկելի ճշմարտությունը:
Այս քաղաքացիներն այդ ճշմարտությունն անցկացնելու են մեր պատմության միջով ու նրանք են, որ ուղղելու են այսօրվա կործանարար ընթացքը:
 
Սրտում ու մտքում Արցախ ունեցող մեր հայրենակիցները երեկ Երևանի սրտում ծածանեցին Արցախի դրոշը:
Երեկ ամեն ինչ ավելի քան հստակ էր: Ի լուր աշխարհի` մեր բարեկամների ու թշնամիների` հայ հանրությունը չի հաշտվելու հայրենիքի վաճառքի ու դավաճանների հետ, թույլ չի տալու ժողովրդի անունից խոսել: Հիշեցնեմ ավելի քան 1.900.000 ՀՀ քաղաքացի սրանց ասել է ոչ»:
 

← Վերադառնալ ցուցակին