Լուրեր
Մենք այդ առաջարկ/ քննադատությունը գրողի ծոցն ենք ուղարկում։ Էդմոնին էլ` Նիկոլի ծոցը. Հայկ Դերզյան
02.04.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էդմոն Մարուքյանը սատարում է մի իշխանության, որը հայտարարում է, որ կողմ է Ադրբեջանի ներկայացրած 5 կետերին, որի մեջ առկա է այդ երկրի տարածքային ամբողջականության ճանաչումը (ներառյալ Արցախը)։
Էդմոն Մարուքյանը ավտոմատ դառնում է թշնամու շահը սպասարկողի սթաֆի անդամ` ներառելով ԼՀԿ-ն։
Էդմոնը ցանկանում է այդ անպատվաբեր ու հակապետական գործին հրավիրել ընդդիմադիր ուժերի։
Մենք այդ առաջարկ/ քննադատությունը գրողի ծոցն ենք ուղարկում։ Էդմոնին էլ` Նիկոլի ծոցը։
Մենք թշնամու օրակարգը սատարողների հետ ոչ մի ընդհանուր բան չունենք։
Այսքանը»։