Լուրեր
Ո՞նց կարողացան հայրենադավ նիկոլենք (չնայած դրանք հայրենիք չունեն) հարամեն ամեն ինչ. Արտակ Զաքարյան
02.04.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմ (02.04.2016 -05.04.2016):
Համայն հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը համախմբվեցին ու պաշտպանեցին Հայրենիքը: Այդ հաղթանակը մեզանից խլեց 75 երիտասարդ կյանքեր: 2016թ. ապրիլի 5-ին թշնամին ընկրկեց և Մոսկվայի միջոցով զինադադար խնդրեց Հայոց Բանակից:
Փառք ու պատիվ Հայրենիք պաշտպանած բոլոր հայորդիներին:
Հավերժ հիշատակ և խոնարհում մեր բոլոր նահատակներին:
Հ.Գ.
Ո՞նց կարողացան հայրենադավ նիկոլենք (չնայած դրանք հայրենիք չունեն) հարամեն ամեն ինչ: Եվ ոչ միայն ապրիլյանը, այլ մեր ժողովրդի բոլոր մեծ ու փոքր ձեռբերումները հարամել են»:

