Լուրեր

«Նիկոլ, բա ասում էիր «խաղաղության դարաշրջան», «ապագա կա»․․․». Էդուարդ Շարմազանով

31.03.2022

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ, բա ասում էիր «խաղաղության դարաշրջան», «ապագա կա»:

1,5 տարի շարունակ քեզ ասում էինք պետության անվտանգությունն ու բանակն ամրացրու եւ պատրանքներ մի տարածի։

Ելույթդ լսեցի ու հիշեցի մի պատմական իրադարձություն.

1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբերլենը Մյունխենում Հիտլերի հետ ամոթալի պակտ կնքեց։

Վերադառնալով Լոնդոն՝ նա հայտարարեց՝ ես բերեցի խաղաղություն։

Ի պատասխան Չեմբերլենի խաղաղասիրական հայտարարության՝ ընդդիմադիր Չերչիլն ասեց՝ դուք խայտառակության ու պատերազմի միջեւ ընտրեցիք խայտառակությունը, բայց կստանաք եւ պատերազմ, եւ խայտառակություն։

Նիկոլն այս 1,5 տարվա ընթացքում գնաց Չեմբերլենի ճանապարհով։

Հ.Գ. Չեմբերլենի օրոք սկսվեց պատերազմը, բայց նրան հեռացրեցին վարչապետի պաշտոնից։

Նրա փոխարեն վարչապետ դարձավ Չերչիլը եւ Բրիտանիան հաղթեց պատերազմում»։

← Վերադառնալ ցուցակին