Լուրեր
Կար ժամանակ, երբ ԽՍՀՄ -ը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել․ Շարմազանով
31.03.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իսկ կար ժամանակ, երբ ԽՍՀՄ -ը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել։
Քչերին է հայտնի, որ ուղիղ 68 տարի առաջ՝ 1954-ի մարտի 31-ին ԽՍՀՄ -ը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել։
ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական նոտան ուղարկվել էր ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կառավարություններին։
Սակայն Արեւմուտքը կտրուկ մերժեց ԽՍՀՄ առաջարկն ու դրանով բացահայտ ցույց տվեց կազմակերպության հակասովետական լինելը։
Դրանից հետո ԽՍՀՄ-ին այլ ելք չէր մնում, քան ստեղծել նոր միջազգային պաշտպանական կազմակերպություն։
1955-ին ԽՍՀՄ առաջնորդությամբ ստեղծվեց Վարշավայի պայմանագրի կազմակերպությունը»։