Լուրեր

Ես չեմ հասկանում էլի, ո՞նց ես դու խոսում բարոյականությունից. Ձեր ընտանիքն ի՞նչ գիտի բարոյականությունն ինչ է. Տիգրան Վարդանյան

30.03.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ  Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Նիկոլի կինը` Աննան, լայվ է անում և ասում, թե բա հանրությունը պարսավանքի է ենթարկում զոհված զինծառայողների մայրերին պարելու համար:
 
Նախ, սա հերթական ստոր ու լկտի կեղծիքն է, որն օգտագործում են մեր հանրության մեջ նոր պառակտման օջախներ ստեղծելու համար: Էդ շոուն Աննան կազմակերպել էր նրա համար` իրական ու ֆեյք ծնողների մասնակցությամբ, որպեսզի սկսի տեսաձայնագրային շարք և փորձի ցույց տալ, թե ինչ մտածող կին է: Վիձիծե լի ծնող ա պաշտպանում: Իրականում չի պաշտպանում, այլ` օգտագործում ա, բայց չի ստացվելու. չեն կարողանալու շարունակել իրենց լկտիությունները: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ սորտի ֆրուկտ են սրանք:
 
Եվ հետո, ես ու իմ նման շատերը ոչ թե քննադատում ենք այդ մարդկանց պարելու համար, այլ քննադատում ենք, որ դա անում են մի կնոջ հետ, ում ամուսինը փաստացի էդ զոհերի թիվ մեկ մեղավորն է: Մի կնոջ հետ, ով, ըստ օդում կախված լուրերի, բունկեռից դարձել է հարյուրավոր զոհերի պատճառ: Մի կնոջ հետ, էլի ըստ օդում կախված լուրերի, ում տղային շրջափակումից հանելու համար զոհել են հարյուրավոր տղերքի: Ծանոթ պատմություններ են, չէ՞, Աննա:
Հանրությունը չի մոռանում այն, թե ինչպես էր Աննան Մեհրիբանին հրավիրում Արցախ թեյ խմելու և մուղամ լսելու, այն պարագայում երբ Արցախում արգելված էր մուղամը: Հանրությունը չի մոռանում այն, երբ ասում էր` «փամփուշտներից պետք է զարդեր պատրաստենք» ու դա էն պարագայում, որ Ադրբեջանը պատրաստվում էր օգտագործել ամուսնու տված քարտ-բլանշն ու հարձակվել Արցախի վրա: Չի մոռանում, երբ առոչինչ էր համարում մեր հազարավոր զոհվածներին և ասում, որ հանուն ոչնչի են զոհվել ու դա էն պարագայում, երբ իրենք իրենց կյանքը տվել էին հանուն Հայրենիքի:
 
Եվ վերջում: Ես չեմ հասկանում էլի, ո՞նց ես դու խոսում բարոյականությունից: Ձեր ընտանիքն ի՞նչ գիտի բարոյականությունն ինչ է»:

← Վերադառնալ ցուցակին