Լուրեր
Բանալիները պետք է փնտրել Մոսկվա-Անկարա երկխոսության մեջ. Հայկ Մամիջանյան
30.03.2022

«Այս գործընթացի բանալիները պետք է փնտրել Մոսկվա-Անկարա երկխոսության մեջ»․ նշում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրներին։
Ըստ պատգամավորի՝ Թուրքիան Հվ․ Կովկասում արդեն լուրջ դերակատարում ունի։
Հայկ Մամիջանյանը անդրադարձավ նաև երեկվա Անվտանգության խորհրդի նիստին․ «ԱԽ նիստում հնչեցված կարծիքները և ռելիզը դա անտրամաբանական շարադրանքի գագաթնակետն էր, երեք պարբերություն թվարկում է, թե ինչ վայրագություններ է իրականացնում հակառակորդը ու վերջում արձանագրում, որ մենք շարժվում ենք դեպի խաղաղություն․ պարզ չի, որ դա թուլություն է ընկալվելու»։
Պատգամավորը հավելում է, որ սխալ է Արցախում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքների համար մեղադրել ռուս խաղաղապահներին, քանի որ փաստական ապացույցներ չկան, իսկ Արցախի անվտանգային երաշխավորը առաջին հերթին Հայաստանն է, ոչ թե ռուս խաղաղապահները։
Մանրամասները՝ տեսանյութում։
a1plus.am