Լուրեր
2019-2021 թվականներին Հայաստանում իրականացվել են ․մեծ ծավալի ծառահատումներ․ ՀՀԿ հանրային ընդունարան
29.03.2022
2019-2021 թվականներին Հայաստանում իրականացվել են մեծ ծավալի ծառահատումներ։
Բացի սանիտարական և խնամքի նպատակով հատումներից մեծ աճ են գրանցել այլ հատումները։
Մասնավորապես,
2019թ․ այլ հատումների քանակը եղել է 401 խմ,
2020թ․ այդ թիվն աճել է ավելին քան 3 անգամ ՝ 1268 խմ,
իսկ 2021 թվականին 2019-ի համեմատ աճել է 4 անգամ ՝ 1651 խմ։
Այլ հատումների մեծ մասը իրականացվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից կատարված դիմում հայտերի հիման վրա, ինչպես նաև Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով։ Ծառահատումներ են գրանցվել նաև մասնավոր շահերի սպասարկման համար: Հայտնի «ֆիզ գոռոդոկ»-ի դեպքերը, երբ շինարարական աշխատանքերի պատճառով անտառապատ տարածքում ծառահատումներ են իրականացվել, փոքր այգիներ հատվել են հանրապետության քաղաքներում:
Սակայն վերոնշյալից և ոչ մեկը պատշաճ ուշադրության չի արժանացել և ապօրինի ծառահատումների դեպքերը չեն կանխվել։ Չնայած բնապահպանական նման իրավիճակին բնապահպանների և ոլորտով հետաքրքրվող ՀԿ սեկտորի կողմից բողոքի որևէ ցույց չի եղել:
Նկատվում է ակնհայտ անտարբերություն նշված դեպքերի վերաբերյալ, մինչդեռ իրավիճակն այլ էր 2018-ից առաջ: Անհրաժեշտ է հասկանալ այս ոլորտում ցուցաբերվող ներկայիս պասիվության և դրան նախորդած ակտիվության պատճառները: