Լուրեր

Սա՛ է Փաշինյանի խաղաղությունը. հող գրավողի ախորժակը բացվում է, Բաքուն իր նկրտումերից չի հրաժարվելու

29.03.2022

«Անվտանգության խորհուրդը կես էջից ավելի շարադրել է Ադրբեջանի սադրանքների ու մտայնության մասին և կոչ է անում խաղաղության պայմանագրին պատրաստվել։ Մի քանի շաբաթ առաջ իրենց խունտայի ներկայացուցիչն ասաց, որ Ադրբեջանի և Հայաստանի պատկերացումները՝ խաղաղության վերաբերյալ, համընկնում են, հետո էլ ասվեց՝ անկախ կրակոցներից, դիվերսիայից հայկական կողմը պետք է շարունակի խաղաղությունը: Փառուխում, Խրամորթում և Քարագլխում ստեղծված իրավիճակը խաղաղության դարաշրջանի առաջին պտուղներն են։ Պետք է մարդիկ գիտակցեն, որ Փաշինյանի խաղաղությունը սա է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով երեկ կայացած Անվտանգության խորհրդի հայտարարությանը:
 
«Բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց չպետք է որբի գլխի նման վերաբերվեն մեր երկրին, կուլ տանք, ասենք՝ խաղաղութա՞ն ենք գնում: Ագրեսորի, հող գրավողի ախորժակը ընթացքում է բացվում, իրենց նկրտումներից չեն հրաժարվելու, խաղաղությունը պետք է կառուցված լինի զսպման տրամաբանության մեջ»,- ավելացրեց նա:
 
 
Հարցին, թե հնարավո՞ր է՝  կրկին պատերազմ սկսվի, պատգամավորը նշեց, որ Ադրբեջանից եկող ազդակները շատ վտանգավոր են, ցավոք, այս ամենը խաղաղության կոչերի արդյունքն է.
«Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ԳՇ պետ չկա, տեղակալներից մինչև վարչության պետեր ազատված են։ Այն, ինչ տեղի է ունենում սահմանում, խիստ կանխատեսել էր»,-հավելեց պատգամավորը:
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
24news.am
 

← Վերադառնալ ցուցակին