Լուրեր

«Ադրբեջանի ղեկավարի, պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարների շփումները ոչ մի արժեք չունեն, եթե չկա ՌԴ-Թուրքիա պայմանավորվածություն». Տիգրան Աբրահամյան

28.03.2022

ՀՀԿ ԳՄ անդամ  Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․

«Երբ վերլուծվում կամ գնահատվում է ադրբեջանական բանակի գործողությունները պետք է հիշել, որ 2020 թվականի օգոստոսից, բանակի «հսկիչ փաթեթը» Թուրքիայի ձեռքերում է։

 
Հիմնական օպերացիաներից մինչև տեղեկատվական ապահովում իրականացվում է Թուրքիայից։
 
 Ադրբեջանի ղեկավարի, պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարների շփումները ոչ մի արժեք չունեն, եթե չկա ՌԴ-Թուրքիա պայմանավորվածություն։
Թուրքիան ամենաշահագրգիռ կողմերից է Հարավային կովկասում ուրիշ ձեռքերով լարվածության օջախներ ստեղծելու և ՌԴ-ին «մաշացնելու» առումով։
 
 Եղած հակասություններն ու սրացումները պետք է դիտարկել այս տեսանկյունից»։

← Վերադառնալ ցուցակին