Լուրեր
«Ուզո՞ւմ եք թշնամին դուրս բերվի Հայաստանի ինքնիշխան 41 քառակուսի կմ տարածքից ու Արցախում հայությունը մեծ տեմպերով չարտագաղթի»․ Շարմազանով
28.03.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր անվտանգության խնդիրների ամբողջական լուծումն առանց հայոց բանակի վերակազմավորման ու հզորացման անհնար է։
Բայց վերազինելու, վերակազմակերպելու ու բանակ վերակառուցելու փոխարեն կապիտուլյանտները փաստացի հրաժարվեցին դրանից։
Ուզո՞ւմ եք թշնամին դուրս բերվի Հայաստանի ինքնիշխան 41 քառակուսի կմ տարածքից ու Արցախում հայությունը մեծ տեմպերով չարտագաղթի՝ դրա առաջին լուծումը կապիտուլյանտների հեռացումն է։
Ապազգային ու թուրք-ադրբեջանական տանդեմից հույսեր փայփայող ռեժիմի հետ ոչ ապագա կա եւ ոչ էլ արժանապատիվ խաղաղություն»։