Լուրեր
Թուրք-ադրբեջանական «խաղերի» առաջին ռաունդն Արցախում անհաջողության կարող է մատնվել. Շարմազանով
27.03.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսաստանի Դաշնությունը հասցեական մեղադրում է Ադրբեջանին եռակողմ հայտարարության դրույյթների իրականացումը Արցախում խախտելու համար։
Ռուսաստանը՝ «դեղին քարտ» ցույց տալով Ադրբեջանին, իրեն պահեց հայ ժողովրդի իրական դաշնակցի ու Արցախի անվտանգության երաշխավորի նման։
Պաշտոնական Մոսկվան սրանով «ապտակ» հասցրեց Ադրբեջանին եւ «սառը ցնցուղ» ՝Հայաստանում հակառուսականություն տարածող նիկոլամերձ ու նատօապաշտ ուժերին։
Թուրք-ադրբեջանական «խաղերի» առաջին ռաունդն Արցախում անհաջողության կարող է մատնվել»։