Լուրեր

Մոսկվայի ու Բաքվի ջրերը մի առվող չեն հոսում. Շարմազանով

27.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել էլ.

 
«Ընդամենը 1,5 ամիս էլ չի անցել ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրից, բայց Մոսկվայի ու Բաքվի ջրերը մի առվող չեն հոսում։
 
Ադրբեջանը կտրուկ պատասխանեց ՌԴ -ին՝ մեղադրելով դաշնակցային պարտականությունները չկատարելու մեջ։
Ակնհայտ է,որ հնարավոր են վտանգավոր զարգացումներ։
Իսկ այն որ պաշտոնական Բաքուն ոչ միայն հայատյաց է,այլ նաեւ ռուսատյաց ասել եմ թե հրապարակային, եւ թե իմ ռուս բարձրաստիճան գործընկերներին խորհրդարանական քննարկումների ժամանակ դեռ տարիներ առաջ։
Այս պայմաններում շատ կարեւոր է թույլ չտալ Հայաստանում թուրք-նատօական «5-րդ շարասյան» հակառուսական գործունեության ակտիվացումը։
 
Հ.Գ. Տրամաբանությունից դուրս է նաեւ Նիկոլի քայլերը։
Մի կողմից Պուտինի հետ է խոսում ու աջակցություն ակնկալում , մյուս կողմից՝ հանդիպում բացահայտ հակառուսականություն տարածող գործիչների «աստղաբույլի» հետ»։

← Վերադառնալ ցուցակին