Լուրեր

Ռուսները չպետք է թույլ տան թուրք-ադրբեջանական տանդեմի պրովոկացիաներն Արցախում. Շարմազանով

26.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հասկանում եմ , որ Ռուսաստանը «խառն» է Ուկրաինայում։
 
Բայց ռուսները չպետք է թույլ տան թուրք-ադրբեջանական տանդեմի պրովոկացիաներն Արցախում։
Արցախայությունը հույս է կապել ռուս խաղաղապահների հետ, նրանք ունեն գործողությունների մանդատ:
Հետեւաբար պետք է արդյունավետ իրականացնեն այդ մանդատը՝ թույլ չտալով թուրք-ադրբեջանցիների լկտի պահվածք։
 
Հուսով եմ՝ այս ամենը քաջ գիտակցում է ռուսական խաղաղապահների ղեկավարությունն ու առհասարակ պաշտոնական Մոսկվան»։

← Վերադառնալ ցուցակին