Լուրեր
Այդ մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի ասեն, որ Արցախի հետ գործ չունեն. Աննա Մկրտչյանը՝ իշխանությանը
25.03.2022

Մինչև վերջին հերթական ագրեսիան, երբ ընդդիմադիր պատգամավորներն ու բազմաթիվ փորձագետներ իշխաննություններին հարցնում էին, թե ինչ եք անում Արցախի բնակցության անվտանգությունն ապահովելու համար, իրենք մեզ ասում էին, որ իրավիճակն ենք սրում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Հիմա խնդրեմ՝ հըերթական անգամ ոչ թե վտանգ կա, այլ արդեն կա հստակ ներխուժում, և այդ պայմաններում մենք արդեն հասկանում ենք, թե ինչի էին օրինակ՝ անցած ամբողջ շաբաթ Նիկոլի խմբակցությունը հանձնարարական ստացել նույն գազի հարցող ուղղորդել դեպի ռուս խաղաղապահներ: Այսինքն այդ մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորություն ունենան ասելու, որ Արցախից գործ չունենք»:
Ավելին՝ տեսանյութով:
yerevan.today