Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Արտաքին կապերի և ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նիստը
24.03.2022

Մարտի 22-ին ՀՀԿ Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանի նախագահությամբ անցկացվեց ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նիստը։
Նիստի շրջանակում ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը հանդիպեց հանձնաժողովի կազմի հետ: Քննարկվեցին երիտասարդության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվեցին առաջիկա ծրագրային դրույթներն ու դրանց իրականացման հիմնական գործիքակազմը:
Մասնավորապես ընգծվեց սոցիալական և լրատվական հարթակներում մեդիա ռազմավարության դերի և դրա արդյունավետության բարձրացման կարևորությունը։ Ամփոփվեցին նաև համավարակի ընթացքում և դրան հաջորդող շրջանում իրականացված միջազգային կուսակցական միջոցառումները, համագործակցության արդյունքները։
ՀՀԿ ԵԿ