Լուրեր

Պարոն կապիտուլյա՛նտ, քեզ քանի՞ անգամ ենք զգուշացրել. Արտակ Զաքարյան

24.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այսօր, կառավարության նիստում Նիկոլն ընդարձակ ելույթ ունեցավ, որի բուն կոնտեքստը հիասթափությունը, անօգնականությունն ու անճարությունն էր: Սա փաստ է, որը երևաց հերթական անգամ: Սա վախեցած ու սեփական սխալների հետևանքների համար մեղավոր փնտրողի հերթական ելույթ էր:
 
Ի՞նչ է ասում Նիկոլը, մեջբերենք մի դրվագ “…Այն փաստը, որ այսօր Արցախում 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարվում է իր մեծ պարտությունը: Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել՝ Արցախում էթնիկ զտումներ իրականցնի Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, թե Արցախի գազի հարցը Ադրբեջանի ներքին հարցն է, դիվանագիտական լեզվից թարգմանած նշանակում է միջազգային հանրություն դու այս կողմ մի նայիր, և թույլ տվեք, որ մենք անարգել, «հակաահաբեկչական գործողությունների» անվան տակ ավարտին հասցնել էթնիկ զտումներով և ցեղասպան քաղաքականությամբ Արցախն ազատենք հայերից՞””:
 
Պարոն կապիտուլյա՛նտ, քեզ քանի՞ անգամ ենք զգուշացրել, հատկապես հետպատերազմյան շրջանում, քանի՞ անգամ ենք մատնանշել, որ չի՛ կարելի Ադրբեջանի հետ, այս իրավիճակում գնալ հարաբերություններ ճշտելու կամ առավել ևս կարգավորելու: Դա նշանակում է չհասկանալ քո հակառակորդի նպատակը, դա նշանակում է սեփական կամքով հայտնվել իր իսկ լարած թակարդի մեջ, դա նշանակում է քո երկրի ներքին ու արտաքին ազդեցության լծակները տալ թշնամու ձեռքը: Հիմա ումի՞ց ես նեղացած, Ադրբեջանի՞ց, որը ցանկանում է Թուրքիայի օգնությամբ, ամբողջովին կործանել Հայաստան պետությունը, թե՞ սեփական ընդդիմությունից, որը ցանկանում է փրկել քո կողմից ավիրված պետականության մնացորդները:
Ասում ես, որ խաղաղության դարաշրջան բացելու ձեր քաղաքականությունն այլընտրանք չունի, բայց չե՛ս ասում, թե ինչպե՞ս, ու՞մ հաշվին, ի՞նչ միջազգային երաշխիքներով: Չես ասում, թե Արցախն ի՞նչ կարգավիճակում պետք է լինի:
Վախենում ես աշխարհի հետ խոսել բաց ու անկեղծ, փորձում ես քեզ բնորոշ խաբեություններով միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին շեղել քո անպատասխանատու և ապաշնորհ քաղաքականությունից: Հենց նեղն ես ընկնում, անմիջապես քո բոլոր մեղքերը բարդում ես նախկին իշխանություների վրա: Քո կարծիքով, միջազգային հանրությունը չի՞ հիշում, թե ի՞նչ էին բանակցում և ինչպիսի նուրբ, հաշվարկված ու հեռանկարային քաղաքականություն էին վարում նախկին իշխանությունները: Քանի անգամ է նախկին իշխանությունների օրոք Ադրբեջանը հայտնվել թակարդում, քանի անգամ է Ադրբեջանը հայտնվել ապակառուցողական դաշտում: Դրա մասին նույնիսկ Ալիևը խոսեց վերջերս, ասելով, որ 30 տարի Ադրբեջանը պարտվածի (ասել է թե անհաջողակի) քաղաքականություն է վարել, և դա Հայաստանի նախորդ իշխանությունների շնորհիվ:
Պարոն, ոչ բարով կապիտուլացված ու նսեմացված կառավարության վարչապետ: Երբ մեջբերում ես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, բարի եղիր նաև տվյալ Հայաստանի և տվյալ ժամանակահատված միջազգային իրավիճակը նկարագրել: Բարի եղիր նաև ասել, որ ԵԱՀԿ Մինսկի Խումբը երբեք չի շեղվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, և դա ի շնորհիվ նախորդ իշխանությունների վարած առողջ քաղաքականության: Բարի եղիր ասել, որ նախկինում Հայաստանը լինելով Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը՝ երբեք որևէ միջազգային փաստաթղթով չի համարվել ագրեսոր: Բա եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց լիներ նախկինում, ինչո՞ւ որևէ անգամ Հայաստանին ագրեսոր չճանաչեցին (չնայած Ադրբեջանի բազմաթիվ ջանքերի):
Ասում ես. “…Ադրբեջանն իր այս սադրանքներով փորձում է մեզ շեղել այդ օրակարգից և դելիգիտիմիզացնել այդ օրակարգը և նոր պատերազմ հրահրել”: Ազնիվ եղիր և ասա, քանի հազար անգամ ենք սրա մասին հրապարակային խոսել, քանի՞ անգամ ենք մեր ժողովրդին զգուշացրել, որ Հայաստանը՝ Նիկոլի ապաշնորհ կառավարմամբ, հայտնվելու է նոր պատերազմի շեմին:
 
Այո՛, այսօր հայաստանյան, ինչպես դու ես ասում, արմատական ընդդիմությունը դժգոհ է, որ դուք համաձայնել եք տարածքային ամբողջականւթյան սկզբունքը ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք: Եթե այն նորից կրկնում ես կառավարության նիստում, ուրեմն կամ շարունակում ես քո դավադիր, միտումնավոր վնաս հասցնող քաղաքականությունը, կամ շարունակում ես չհասկանալ խնդիրը և ապաշնորհ կերպով քայքայել Արցախի հարցի վերականգնման ու Հայաստանի պետականության հիմքերը:
Առանց Արցախի կարգավիճակի, առանց Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի, առանց ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացում հայկական օրակարգի ներառման ի՞նչ լավ ակնկալիքներ ունես դու Ադրբեջանից, երբ նույնիսկ Հայաստանի օկուպացված տարածքները չես կարողանում պաշտպանել: Փաստերն էլ քո պաշտպանության նախարարն է Ազգային Ժողովում արդարացնում, ու մուննաթ գալիս իրեն հարց տվող պատգամավորի վրա:
Հիմա բարձրաստիճան ոմն մեկը, 2018թ-ին պառլամենտում մեզ ասում էր “Էս չե՞ք արա”: Այն ժամանակ կար լիարժեք Արցախը, կար միջազգային հանրության հարգանքը վայելող Հայաստանը, կար ինքնավստահ Ազգային Բանակը, կար հայ մարդու անվտանգությունը, կար ապահով Հայաստանը:
 
Հիմա նույն հարցը ձեզ եմ տալիս “Էս չե՞ք, արա” »:

← Վերադառնալ ցուցակին