Լուրեր
Սրանք ի՞նչ են խմում կամ ծխում, որ ասում են՝ պետք է սովորենք գազատարը փակ ապրել. Շարմազանով
23.03.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սրանք ի՞նչ են խմում կամ ծխում, որ ասում են՝ պետք է սովորենք գազատարը փակ ապրել։
Առանց Շուշիի ու Հադրութի սովորեցրին,հիմա էլ առանց գազատարի են առաջարկում։
Վաղն առաջարկելու՞ են «թուրք-ադրբեջանական վիլայեթում» սովորել ապրել։
Չեք կարողանում պետական ու ազգային շահ սպասարկել գոնե բերաններդ փակ պահեք» ։