Լուրեր

Ահա, թե ինչ է նշանակում բախտախնդիր ծաղրածուներին առաջնորդ ընտրելը. Արտակ Զաքարյան

23.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ամերիկյան CNN-ը` հանգիստ հարց է տալիս, իսկ ռուսական կրեմլը` հանգիստ պատասխանում է, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում Ռուսաստանը կարող է կիրառել միջուկային զենք: Ահա, թե ուր կարող է հասնել աշխարհը, երբ թավիշները, գունավոր վարդերը, արաբական գարուններն ու նարնջագույն մայդանները դրսից փաթաթվում են ժողովուրդների գլխին:
 
Ահա, թե ինչ է նշանակում բախտախնդիր ծաղրածուներին առաջնորդ ընտրելը:
Արաբները, Վրացիները, Ղըրղզները, Հայերը խիստ պատժվել են 21-րդ դարում, իրանց գլխին փորձանքի պես փաթաթված հեղափոխությունների համար: Պատժվել են արյամբ և տարածքներով: Իսկ ուկրաինական մայդանի համար կարող է տուժել նաև մարդկությունը»:
 

← Վերադառնալ ցուցակին