Լուրեր

«Ադրբեջանն ընդլայնում է Արցախի և Հայաստանի նկատմամբ ճնշումների զինանոցը ու դա անում է ահաբեկչական մեթոդներով». Տիգրան Աբրահամյան

22.03.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․ 

«Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

 
 Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,- նշված է հաղորդագրությունում։
Ադրբեջանն ընդլայնում է Արցախի և Հայաստանի նկատմամբ ճնշումների զինանոցը ու դա անում է ահաբեկչական մեթոդներով։
Ընդ որում՝ սա դեռ նրանց վերջին փամփուշտը չէ։
 
 Վաղը խորհրդարանում ընդդիմադիր 2 ուժերը այս թեմայով հրատապ քննարկում են նախաձեռնել, որի մանրամասներին դեռ կանդրադառնամ»։

← Վերադառնալ ցուցակին